Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Դիսբակտերիոզը հղիության շրջանում

Դիսբակտերիոզը հղիության շրջանում

Սխալ սննդակարգ, խրոնիկ սթրեսներ, հակաբիոտիկների չարաշահում, վատ էկոլոգիա` այս ամենը մեգապոլիսների բնակիչների անբաժան մասնիկներն են: Աղիների միկրոֆլորայի խախտումները այդ բացասական գործոնների բազմաթիվ հետևանքներից  են: Այսօր մենք կպատմենք հղիության շրջանում դիսբակտերիոզի ախտորոշման և բուժման մասին: 

 

Ինչի համար է՞ անհրաժեշտ  միկրոֆլորան

 

Մարդու օրգանիզմում բնակվում են մոտ 300 տեսակի բակտերիաներ: Որոնցից օգտակարները լակտո- և բիֆիդոբակտերիաներն են, որոնք հսկում են պաթոգեն միկրոբների քանակը և պաշտպանում են օրգանիզմը զանազան վարակներից, մասնակցում  սննդի մարսողության մեջ, երկաթի, վիտամինների և յուղերի յուրացամանը:

 

Երբ «միկրոբային բալանսը» խախտվում է, օրգանիզմում ակտիվորեն զարգանում են պաթոգեն միկրոօրգանիզմեր, իսկ օգտակար բիֆիդո- և լակտոբակտերիաները մահանում են, խախտվում է նյութափոխանակությունը, արյան մեջ անցնում են նեյրոտոքսիններ, կանցերոգեններ և լյարդային տոքսիններ: Տեղային իմունիտետը դիսբակտերիոզի ժամանակ խախտվում է, նվազում է հակավարակային պաշտպանությունը և թույլ օրգանիզմը  անպաշտպան է դառնում վտանգի նկատմամբ: 

 

Դիսբակտերիոզի պատճառները

 

Հակաբիոտիկներ

Բացի վտանգավոր հիվանդագին բակտերիաներից հակաբիոտիկները ոչնչացնում են նաև միկրոօրգանիզմները, որոնք անհրաժեշտ են միկրոֆլորայի ընդհանուր բալանսը պահպանելու համար: 

 

Ոչ ռացիոնալ սնունդ 

Ցավոք, ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց օգտործել օրգանապես մաքուր սնունդ: Շատերը օգտագործում են հավելումներով լի սնունդ, ինչը իր հերթին զգացնել է տալիս: 

 

Կենցաղային սարքավորումների ճառագայթում

Բժիշկների մեծամասնությունը կարծում է, որ այս գործոնը նույնպես բացասական է ազդում միկրոֆլորաի վիճակի վրա: Ինչպես դիսբակտերիոզի պատճառ, այնպես էլ հետևանք կարող են լինել գաստրիտը և ստամոքս-աղիքային այլ հիվանդություններ, աղային և հորմոնային նյութափոխանակման խախտումներ, ալերգիա և այլն: 

 

Ախտորոշում

 

Հնարավոր բոլոր խրոնիկ հիվանդությունները ցանկալի է «բուժել» բեղմնավորմոն պլանավորումից առաջ, այլ ոչ թե հետո: Հղիության ընթացքում անհրաժեշտ է հնարավորության դեպքում հրաժարվել բոլոր դեղամիջոցներից, հատկապես հակաբիոտիկներից: 

 

Մեծ նշանակություն ունի նաև մայրիկի ճիշտ սնվելը` ընդորում դա ապահովում է երեխայի ներարգանդային նորմալ զարգացումը: Խնդրեք բժիշկին նշանակել հատուկ վիտամինային համալիր նախատեսված հղիների համար: 

 

Բուժում

 

Հաստ աղիքի միկրոէկոլոգիայի վերականգնման արդյունավետ միջոցներից են պրեբիոտիկները: Այդ դեղամիջոցների եզակի հատկությունը օգտակար բակտերիաների  բազմացման խթանումն է: 

 

Բացի դեղամիջոցների օգտագործումից ստամոքս-աղիքային տրակտի միկրոֆլորան կարգավորելու համար, անհրաժեշտ է նաև  հետևել սննդին: Բալանսը վերականգնելու համար անհրաժեշտ է օգտագործել սննդային մանրաթելով (գլյուկոզայի հազարավոր մոլեկուլներից բաղկացած պոլիմերներ) հարուստ մթերք: Սննդակարգը պետք է ներառի թեփով հաց, կարմիր հաղարջ, մասուր, չիր և մաղադանոս, վարսակի ալյուր, գազար և սև սալոր: 

Սկզբնաղբյուր. http://www.xnet.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ